Thursday, April 12, 2012

სასწავლო პროექტი


Մաթեմատիկա
Թեման՝Տիրույթներ
Նպատակը՝Մտածելու,կողմնորոշվելու,գրելու,նկարելու,խաղալու ունակության ցարգացում:
Նախապատրաստական աշխատանք.
Նախագիծը նախատեսում է մաթեմատիկայի,կերպարվեստի և սպորտի ինտեգրում:
Խնդիրներ.
1.Տիրույթ հասկացության ընկալում:
2.Զույգերով աշխատելու կարողություն:
3.Նախագծի կատարման ժամկետի սահմանում:(2  դասաժամ)
4.Գնահատում:
Նախագծի իրականացնողները՝ երկրորդ դասարանի աշակերտներ:
Տեղեկացվում են տիրույթ հասկացությանը: Ցույց է տրվում արտաքին և ներքին տիրույթները:
Աշխատանք դասագրքի էջի շուրջ:
Ակտիվություն 1
Խաղ՝«Մուկն ու կատուն»
Շրջան են կազմում: 2 աշակերտ՝ մեկը( մուկը) գտնվում է տիրույթի մեջ, մյուսը՝(կատուն) տիրույթից դուրս: Կատուն պետք է որսա մկնիկին:Որսալուց հետո դերերը փոխվում է:
Ակտիվություն 2
Տետրի մեջ պատկերում են մեկ տիրույթ: Տիրույթի մեջ յուրաքանչյուր աշակերտը փորձում է պատկերել իրենց տան պատկերը:Տան պատկերը ներկում են կարմիր գույնով, կտուրը՝ կապույտ: Տիրույթից դուրս պետք է նկարեն գետ,ծառ և ծաղիկներ:
Աշխատանք զույգերով.
Կատարել հաշվարկը և ներքին տիրույթում գրառել այն արտահայտությունները, որոնց արդյունքը հավասար է 25-ի:
Մոնիտորինգ.
Կիրառվում է ինքնագնահատման մեթոդը:
Նախագծի հեղինակ՝ Արինա Ղնալյան(Ղազարյան)
Էլեկտրոնային փոստ՝ArinaKnalian@gmail.com

No comments:

Post a Comment